Գարիկ Մարտիրոսյանը պատմել է,թե Ինչի վրա է ծախսել առաջին Խոշոր գումարը։

 


Պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը սթենդափեր Դմիտրի Ռոմանովի եւ Ռենատ Մալինի պոդքասթի ընթացքում ամփոփել է տարվա արդյունքներն ու պատմել ֆինանսների հանդեպ իր վերաբերմունքի մասին:


«Ես մանուկ հասակում գումար չեմ ունեցել: Ինչպեսեւ ԽՍՀՄ-ում ընտանիքների մեծամասնությունը, իմ ընտանիքը ֆինանսական խնայողություններ չի ունեցել, ապրել է աշխատավարձից աշխատավարձ: Հայրս ինժեներ-մեխանիկ էր, մայրս հիմա էլ աշխատում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այդ պատճառով եկամտի այլ աղբյուրներ չեն եղել»,- ասել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ մինչեւ 1993թ.-ին ընտանիքն ապրել է նյութապես ծանր պայմաններում։


Հեռուստահաղարդավարի խոսքով՝ «առաջին գումարները» սկսել են հայտնել, երբ ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմը, որի ավագը Մարտիրոսյանն էր, սկսել է հյուրախաղեր ունենալ։ «Իմ հիմարության պատճառով ես սկեցի դրանք ծախսել ոչ նրա վրա, ինչ հարկավոր էր: Ես ինձ զամշե պիջակ գնեցի, կապույտ կոշիկ Ես, դրանք հպարտորեն կրելով, զբոսնում էի Պյատիգորսկում, հավանաբար 96թ.-ին: Սակայն ոչ մի ներդրումի մասին խոսք չկար, դրանք գրպանի համար էին»,- նշել է նա։


Մարտիրոսյանն առաջին խոշոր գումարը ստացել է որպես Իգոր Ուգոլնիկովի «Բարի երեկո» շոուի սցենարիստ եւ պրոդյուսեր: Այն Գարիկին թույլ է տվել կնոջ հետ բնակարան վարձել Մոսկվայում։